Անգլիայի գավաթ․ 152 տարում առաջին անգամ եզրափակիչում՝ «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»

09:06   24 ապրիլի, 2023

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 152 տարվա պատմության մեջ առաջին անգամ տիտղոսն իրար հետ դիմակայությունում կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս է թողել «Բրայթոնին», «Մանչեսթեր Սիթին»՝ «Շեֆիլդ Յունայթեդին»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Անգլիայի գավաթի խաղարկությունում տիտղոսների քանակով ռեկորդակիրը Լոնդոնի «Արսենալն» է՝ 14: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 գավաթով երկրորդն է։ «Մանչեսթեր Սիթին» 6 անգամ է հաղթել այս մրցաշարում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.