22:04  ,  23 ապրիլի, 2023

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը 36 մեդալով առաջինն է

Երեւանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում հաղթեց Հայաստանի հավաքականը, որը երկամարտում եւ պոկում ու հրում վարժություններում նվաճեց 36 մեդալ։

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն դարձան Գոռ Սահակյանը (67 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

Փարիզ-2024-ի օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում