18:52  ,  23 ապրիլի, 2023

«Նյուքասլ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 6:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ հաղթեց 6:1 հաշվով։

Դաշտի տերերը 5 գոլ խփեցին առաջին 21 րոպեում։ Դուբլի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Մյորֆին եւ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը եւ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։ «Տոտենհեմի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Նյուքասլը» (31 խաղ) 59 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը» (32 խաղ) 5-րդն է՝ 53 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 6:1 (տեսանյութ)

Ջեյքոբ Մյորֆի, 2, 9, Ժոելինտոն, 6, Ալեքսանդր Իսակ, 19, 21, Կալում Ուիլսոն, 67 – Հարի Քեյն, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով