20:09  ,  22 ապրիլի, 2023

Ծանրամարտի ԵԱ․ Տիտղոսի համար պայքարում են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մարգարիտա Առաքելյանը

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն են սկսել կանանց 87 կգ քաշային կարգի ներկայացուցիչները։ Հայաստանը ներկայացնում են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մարգարիտա Առաքելյանը (ուղիղ եթեր):

6 տարվա դադարից հետո մրցահարթակ դուրս եկած Եվրոպայի չեպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը նախնական հայտավորվել է երկամարտի 240 կգ-ով: Խուրշուդյանից 5 կգ-ով ավելի է պատվիրել Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանեւսկան:

Այս քաշային կարգում ֆավորիտը Նորվեգիայի ներկայացուցիչ Էիլա Սոլֆրիդ Կոանդան 260 կգ երկամարտի նախնական պատվերով:

Մարգարիտա Առաքելյանի նախնական հայտը 205 կգ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում