19:56  ,  22 ապրիլի, 2023

«Լիվերպուլի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի դուբլն ու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը։

31 խաղից հետո «Լիվերպուլը» 50 միավորով 7-րդն է եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլայից» (32 խաղ), որը 1:1 հաշվով խաղաց «Բրենթֆորդի» հետ։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:2 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 47, 55, Մոհամեդ Սալահ, 70 -  Նեկո Ուիլյամս, 51, Մորգան Գիբս-Ուայթ, 67

«Բրենթֆորդ» - «Աստոն Վիլա»՝ 1:1 

Այվան Տոնի, 65 - Դուգլաս Լուիս, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով