00:47  ,  22 ապրիլի, 2023

ՊՍԺ-ն հաղթեց Մբապեի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Անժեին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որին գոլային փոխանցումները կատարեցին իսպանացի պաշտպան Խուան Բերնատը եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

ՊՍԺ-ն 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Անժեն»  վերջինն է՝ 14 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

«Անժե» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Սադա Տիուբ, 87 - Կիլիան Մբապե, 9, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում