22:11  ,  21 ապրիլի, 2023

ԵԱ․ Դավիթ Հովհաննիսյանի եւ Արա Աղանյանի պարգեւատրումը (ֆոտո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տղամարդկանց 96 կգ քաշային կարգի А խմբի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Դավիթ Հովհաննիսյանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով: Արա Աղանյանը պարգեւատրվեց Եվրոպայի արծաթե մեդալով, պոկում վարժության փոքր բրոնզե մեդալով եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալով:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը երկամարտի 363 կգ արդյունքով նվաճեց  կոչումը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Կրիստիանո Ջուզեպե Ֆիկոն:

Հիշեցնենք, որ հայ ծանրորդները հավասարը չունեցան 96 կգ քաշայինների պայքարում: Նրանց պատվին Հայաստանի երկու դրոշ բարձրացավ եւ հնչեց հիմնը:

Մարզամահերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները մրցելույթների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին չեմպինոնին եւ փոխչեմպիոն: Յուրաքանչյուր հաջող մոտեցման ժամանակ մարզահամերգային համալիրը պայթում էր ցնծությունից: Պարգեւատրման արարողության ժամանակ էլ երկրպագուները չեմպիոն եւ փոխչեմպիոնի հետ հավասար երգեցին օրհներգը:

Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի 7-րդ մեդալն է  երկամարտում:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում