21:36  ,  21 ապրիլի, 2023

Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ Բոսնիա եւ Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, սերբ Դուշան Լայովիչի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 6:4, 7:6 (8:6)։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

Լայովիչի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Միոմիր Կեցմանովիչի եւ չեխ Իրժի Լեհեչկայի դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու սլովակ Ալեքս Մոլչանը։

Բանյա Լուկայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 562 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում