01:42  ,  21 ապրիլի, 2023

ԵԼ․ «Ռոման» պայքարից դուրս թողեց «Ֆեյենորդին»` 4:1 (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» տանը մրցեց հոլանդական «Ֆեյենորդի» հետ։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում առավելության հասավ 4:1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հիմնական ժամանակում հռոմեական թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Ռոման» պարտություն էր կրել 0:1 հաշվով։

«Ռոմայի» կազմում աչքի ընկան իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Եզրափակիչի ուղեգրի համար «Ռոման» կմրցի գերմանական «Բայերի» հետ, որը պայքարից դուրս էր թողել բելգիական «Ռոյալ Յունիոնին» (1:1, 4:1)

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)՝ 4:1 (լրացուցիչ ժամանակ` 2:0), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Լենարդո Սպինացոլա, 60, Պաուլո Դիբալա, 89, Ստեֆան Էլ-Շաարավի, 101, Լորենցո Պելեգրինի, 109 - Իգոր Պայշաո, 80

Հեռացում՝ Սանտիագո Թոմաս Խիմենես («Ֆեյենորդ»), 120+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում