22:53  ,  20 ապրիլի, 2023

Տաթեւ Հակոբյան․ Մեր հողը ուժ է տալիս մեզ

Մեր հողը ուժ է տալիս մեզ: Արեցի այն, ինչ կարող էի այս պահին: Գոհ եմ արդյունքիցս:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (104+122): Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրումում՝ փոքր բրոզե մեդալի:

«Այս պայի դրությամբ այսքանը կարող էի բարձրացնել: Ուժերիս ներածին չափով արեցի ամեն ինչ: Գոհ եմ արդյունքիցքս: Մեծ մրցակցություն կար: Այս պահին Ֆրանսիացուն հասնել հնարավոր չէր, բայց անհնարին ոչինչ չկա: Դեռ ծանրամարտը լքելու միքտ չունեմ, լինելու եմ մրցասպարեզում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շատ ջերմ ընդունեց մեզ, հաճելի էր: Ասեմ, որ մեր հայրենի հողը ուժ է տալիս մեզ»,- ասաց Տաթեւ Հակոբյանը:

Տաթեւ Հակոբյանը նվաճեց Հայաստանի 5-րդ մեդալը երկամարտում:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող ԵԱ-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 20-ին արծաթե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով: Ապրիլի 19-ին բրոնզե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում