22:33  ,  16 ապրիլի, 2023

«Աթլետիկոն» հաղթեց Գրիզմանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Ալմերիային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 60 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Ալմերիան» 17-րդն է՝ 30 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ալմերիա»՝ 2:1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 5, 43 - Խոսե Խիմենես, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում