18:54  ,  16 ապրիլի, 2023

«Արսենալը» չհաղթեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին»։ Լոնդոնյան դերբիում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Սկզբնամասում «Արսենալը» երկու գոլ խփեց։ 7-րդ րոպեին իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին առաջ մղեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ 3 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

Մինչեւ ընդմիջում «Վեստ Հեմը» կրճատեց հաշվի տարբերությունը ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահմայի գոլի շնորհիվ 11-մետրանոցից։

52-րդ րոպեին «Արսենալից» 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։ 2 րոպե անց անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը խփեց «Վեստ Հեմի» երկրորդ գոլը։

31 խաղից հետո «Արսենալը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վեստ Հեմը» (30 խաղ) 15-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 33, 11մ, Ջարոդ Բոուեն, 54 - Գաբրիել Ժեզուս, 7, Մարտին Էդեգոր, 10

Չիրացրած 11մ՝ Բուկայո Սակա («Արսենալ»), 52

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 19:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով