00:54  ,  16 ապրիլի, 2023

Մբապեի եւ Մեսիի գոլերը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար ՊՍԺ-ն ընդունեց երկրորդ տեղում ընթացող «Լանսին»։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։ ՊՍԺ-ից մրցակցի դարպասը գրավեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

ՊՍԺ-ն 72 միավորով առաջինն է, «Լանսը» հետ է 9 միավոր եւ երկրորդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

ՊՍԺ - «Լանս»՝ 3:1 (տեսնայութ)

Կիլիան Մբապե, 31, Վիտինյա, 37, Լիոնել Մեսի, 40 - Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 60, 11մ

Հեռացում՝ Սալիս Սամեդ («Լանս»), 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում