22:21  ,  15 ապրիլի, 2023

Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցցին 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը։ 13-րդ եւ 25-րդ րոպեներին երկու գոլ խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Նա 32 գոլով կրկնեց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում (38 հանդիպման ձեւաչափով) խփած գոլերի քանակով։

«Լեսթեր Սիթին» հաշվի տարբերությունը վերջնամասում  կրճատեց նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոյի գոլի շնորհիվ։

30 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 70 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է հետ առաջատար «Արսենալից»։ «Լեսթեր Սիթին» (31 խաղ) նախավերջինն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)

Ջոն Սթոունզ, 5, Էրլինգ Հոլանդ, 13, 11մ, 25 - Կելեչի Իհեանաչո, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով