19:57  ,  15 ապրիլի, 2023

«Չելսին» դարձյալ պարտվեց (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» ժամանակավոր գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց նրա նշանակումից հետո։

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում մրցեց «Բրայթոնի» հետ, որն առավելության հասավ 2:1 հաշվով։

29 խաղից հետո «Բրայթոնը» 49 միավորով 7-րդն է, «Չելսին» (31 խաղ) 11-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 1:2 (տեսանյութ)

Քոնոր Գալագեր, 13 - Դենի Ուելբեք, 42, Խուլիո Էնսիսո, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով