21:43  ,  12 ապրիլի, 2023

Չեմպիոնների լիգա․ «Չելսիի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» Մադրիդում կհյուրընկալվի «Ռեալին»։

Անգլիական թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդը հրապարակել է մեկնարկային կազմը։ Առաջին րոպեից կխաղան վերջերս վնասվածքներից ապաքինված Նգոլոն Կանտեն եւ Ռահիմ Ստերլինգը։

«Չելսի»․ Կեպա, Սիլվա, Կուլիբալի, Չիլուել, Ֆոֆանա, Ջեյմս, Կանտե, Կովաչիչ, Էնցո Ֆերնանդես, Ստերլինգ, Ֆելիշ։

«Ռեալ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում