18:27  ,  12 ապրիլի, 2023

«Մասթերս»․ Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան եւ կխաղա Ռուբլյովի հետ

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը 7:6 (7:2), 6:2 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյին։

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 4:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել էր իսպանացի Խաումե Մունարին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։ Հաղթողը կստանա 1000 վարկանիշային միավոր եւ 892 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում