00:52  ,  9 ապրիլի, 2023

Մեսիի եւ Ռամոսի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նիցային»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին եւ 37-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Մեսին նաեւ գոլային փոխանցում կատարեց։

ՊՍԺ-ն 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լանսից»։ «Նիցան» 8-րդն է՝ 45 միավոր

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 26, Սերխիո Ռամոս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում