22:21  ,  8 ապրիլի, 2023

Էրլինգ Հոլանդի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին` 4:1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:1 հաշվով։

45-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն օգտագործեց Կեւին Դե Բրույնեի փոխանցումը, որը 100-րդն էր Պրեմիեր լիգայում բելգիացի կիսապաշտպանի կատարմամբ։ 58-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։ 68-րդ րոպեին Գրիլիշի փոխանցումից հետո Հոլանդը դուբլ ձեւակերպեց՝ խփելով 30-րդ գոլը Պրեմիեր լիգայում։ 74-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

29 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 67 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (29 խաղ) հետ է 5 միավոր։ «Սաութհեմփթոնը» (30 խաղ) վերջինն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4 (տեսանյութ)

Սեկու Մարա, 72 - Էրլինգ Հոլանդ, 45, 68, Ջեք Գրիլիշ, 58, Խուլիան Ալվարես, 74, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով