20:13  ,  8 ապրիլի, 2023

«Չելսին» պարտվեց Լեմպարդի նորամուտի խաղում, «Նյուքասլի» եւ «Տոտենհեմի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

29 խաղից հետո «Նյուքասլը» 56 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը չորրորդն է։

«Տոտենհեմը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին» եւ 30 խաղից հետո 53 միավորով 5-րդն է։

«Չելսին» նորանշանակ ժամանակավոր գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը նրա երկրորդ նշանակումից հետո եւ 0:1 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։

«Չելսին» 30 խաղից հետո 39 միավորով 11-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:2 

Այվան Տոնի, 45+1, 11 - Դավիդ Ռայա, 54, ինքնագոլ, Ալեքսանդր Իսակ, 61

Չիրացրած 11մ՝ Այվան Տոնի («Բրենթֆորդ»), 30

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2:1  (տեսանյութ)

Սոն Հին Մին, 10, Հարի Քեյն, 79 – Լյուիս Դանք, 34

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 1:0  (տեսանյութ)

Մատեուս Նունիես, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով