12:28  ,  7 ապրիլի, 2023

«Սիեթլը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել NHL-ի փլեյ-օֆֆ

«Սիեթլը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել հյուսիսամերիկյան Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆ (Սթենլիի գավաթ)։

Կանոնավոր առաջնության հերթական խաղում «Սիեթլեը» 4:2 հաշվով հաղթել է «Արիզոնային» եւ 96 միավորով 7-րդն է Արեւմտյան կոնֆերենցիայում։

Առաջին անգամ անցած մրցաշրջանում NHL-ին մասնակցած «Սիեթլը» Արեւմտյան կոնֆերենցիայում գրավել էր նախավերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում