01:22  ,  6 ապրիլի, 2023

«Ֆիորենտինան» հաղթեց կիսաեզրափակիչի առաջին խաղում (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը եւ արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Յուվենտուսն» ու «Ինտերը», որոնց առաջին մրցախաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Կրեմոնեզե» - «Ֆիորենտինա»՝ 0:2 (տեսանյութ)

Արթուր Կաբրալ, 20, Նիկոլաս Գոնսալես, 75, 11մ

Հեռացում՝ Էմանուել Այվու («Կրեմոնեզե»), 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով