Անգլիայի առաջնության 8-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0 (տեսանյութ)։
«Չելսին» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումներից հետո գոլերը չգրանցվեցին։
26-րդ րոպեին անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը խաղից դուրս վիճակում էր, 50-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը ձեռքով էր խաղացել (տեսանյութ)։
28 խաղից հետո «Լիվերպուլը» 43 միավորով 8-րդն է, «Չելսին» 29 խաղում վաստակել է 39 միավոր եւ 11-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում