01:04  ,  5 ապրիլի, 2023

«Չելսին» ու «Լիվերպուլը» գոլ չխփեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0 (տեսանյութ

«Չելսին» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ի հուշումներից հետո գոլերը չգրանցվեցին։

26-րդ րոպեին անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը խաղից դուրս վիճակում էր, 50-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը ձեռքով էր խաղացել (տեսանյութ

28 խաղից հետո «Լիվերպուլը» 43 միավորով 8-րդն է, «Չելսին» 29 խաղում վաստակել է 39 միավոր եւ 11-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով