00:54  ,  5 ապրիլի, 2023

«Յուվենտուսն» ու «Ինտերը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

83-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոն։

Միլանյան թիմին պարտությունից փրկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլն ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ խաղը։

Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա ապրիլի 26-ին։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Խուան Կուադրադո, 83 - Ռոմելու Լուկակու, 90+5, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով