Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
83-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոն։
Միլանյան թիմին պարտությունից փրկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլն ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ խաղը։
Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա ապրիլի 26-ին։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)
Խուան Կուադրադո, 83 - Ռոմելու Լուկակու, 90+5, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի