21:14  ,  4 ապրիլի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը «Յուվենտուսի» դեմ

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Ինտերը» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Հանդանովիչ, Դամբրոսիո, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես։

«Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով