00:49  ,  3 ապրիլի, 2023

ՊՍԺ-ն պարտվեց Փարիզում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Լիոնի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերի գոլը 56-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան։

ՊՍԺ-ն 66 միավորով առաջինն է եւ 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լանսին»։ «Լիոնը» 9-րդն է՝ 44 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 0:1 (տեսանյութ)

Բրեդլի Բարկոլա, 56

Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում