Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
Դաշտի տերերից խաղի հաշիվը 65-րդ րոպեին բացեց անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոքը։ 88-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։
«Նյուքասլ Յունայթեդը» (27 խաղ) 50 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» (27 խաղ) նույնքան միավորով նահանջեց չորրորդ տեղ։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)
Ջոզեֆ Ուիլոք, 65, Կալում Ուիլսոն, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում