22:36  ,  1 ապրիլի, 2023

«Չելսին» պարտվեց տանը եւ դուրս մնաց տասնյակից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում մրցեց «Աստոն Վիլայի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը եւ շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը։

«Չելսին» նահանջեց 11-րդ տեղ՝ 38 միավոր։ «Աստոն Վիլան» բարձրացավ 9-րդ տեղ՝ 41 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 0:2 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 18, Ջոն Մաքգին, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով