Համլետ Մանուկյանի պատվին Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց Հայաստանի դրոշը: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը պարգեւատրվեց երկու ոսկե մեդալով (տեսանյութ):
Առաջին ոսկե մեդալով հայ մարմնամարզիկը պարգեւատրվեց նժույգ թափեր վարժության համար, երկրորդով՝ օղակների վարժությունում տարած հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիրը ապրիլի մեկին կրկնակի աշխարհի չեմպիոն դարձավ: Նժույգ թափեր վարժությունում 15-ամյա մարմնամարզիկը հավասարը չունեցավ 14.633 միավորով: Այս վարժությունում աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատչյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Զեինոլա Իդրիսովը: Օղակներ վարժությունում Համլետ Մանուկյանը ոսկե մեդալակիր դարձավ 13.633 միավորով: Արծաթե մեդալը նվաճեց ճապոնացի Մասահարու Տանիդան, բրոնզե մեդալակիր՝ Իտալիան ներկայացնող Ռիկարդո Վիլլան: Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:08 , 19 նոյեմբերի
10:27 , 19 նոյեմբերի
10:17 , 19 նոյեմբերի
09:54 , 19 նոյեմբերի
01:21 , 19 նոյեմբերի
01:00 , 19 նոյեմբերի
23:54 , 18 նոյեմբերի
22:14 , 18 նոյեմբերի
21:40 , 18 նոյեմբերի
20:43 , 18 նոյեմբերի