Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Մոնպելիեի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Առնո Նորդենը (տեսանյութ), սակայն Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը պահել հաղթական հաշիվը չկարողացավ։
44-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին (տեսանյութ)։
«Մարսելը» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Մոնպելիեն» 11-րդն է՝ 37 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
«Մարսել» - «Մոնպելիե»՝ 1:1 (տեսանյութ)
Մատեո Գենդուզի, 44, 11մ - Առնո Նորդեն, 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում