00:59 1 ապրիլի, 2023Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Մոնպելիեի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Առնո Նորդենը (տեսանյութ), սակայն Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը պահել հաղթական հաշիվը չկարողացավ։
44-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին (տեսանյութ)։
«Մարսելը» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Մոնպելիեն» 11-րդն է՝ 37 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
«Մարսել» - «Մոնպելիե»՝ 1:1 (տեսանյութ)
Մատեո Գենդուզի, 44, 11մ - Առնո Նորդեն, 12
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.