00:59  ,  1 ապրիլի, 2023

«Մոնպելիեն» Տեր-Զաքարյանի գլխավորությամբ ոչ ոքի խաղաց «Մարսելի» հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Մոնպելիեի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Առնո Նորդենը (տեսանյութ), սակայն Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը պահել հաղթական հաշիվը չկարողացավ։

44-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին (տեսանյութ

«Մարսելը» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Մոնպելիեն» 11-րդն է՝ 37 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մարսել» - «Մոնպելիե»՝ 1:1 (տեսանյութ)

Մատեո Գենդուզի, 44, 11մ - Առնո Նորդեն, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով