22:32  ,  29 մարտի, 2023

Մեսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում», հաղորդում է twitter.com/gerardromero-ն։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում Մեսին ստանում է մոտ 40 միլիոն եվրո տարեկան։ Փարիզյան ակումբի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։

Մեսիին վերադարձնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի կրճատել ծախսերը եւ վաճառել մի քանի ֆուտբոլիստի, որպեսզի համապատասխանի ֆինանսական արդար խաղի պայմաններին։

Կատալոնական ակումբը ստիպված կլինի կրճատել թիմի վետերաններ Սերխիո Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի վարձատրությունը։ Իսպանական մամուլն արդեն գրել էր, որ երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը կվաճառվեն, եթե համաձայնություն չտան աշխատավարձի կրճատման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում