20:39  ,  29 մարտի, 2023

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքները

Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բաժանեց 7-11-րդ տեղերը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Մերի Արաբիձեն՝ 8,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց լեհ Օլիվիա Կիոլբասան։

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 7-ական միավորով բաժանեցին 12-25-րդ տեղերը։

Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով բաժանեց 26-42-րդ տեղերը։

Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով բաժանեց 58-77-րդ տեղերը։

Պոլինա Կոբակը 5 միավորով բաժանեց 79-91-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում