Շախմատի աշխարհի չեմպիոնի եւ կանանցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարերը կանցկացվեն 2024թ․ ապրիլի 3-25-ը Տորոնտոյում (Կանադա), հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կայքը։
Մրցանակային հիմնադրամը կկազմի 750 հազար եվրո։ Հովանավորը Շեյնբերգների ընտանիքն է, որը 2022-ին ՖԻԴԵ-ի հետ կնքել է երկարաժմկետ համագործակցության պայմանագիր։
Առաջին անգամ հավակնորդների մրցաշարերը կանցկացվեն միաժամանակ եւ նույն վայրում։ Նաեւ առաջին անգամ հավակնորդների մրցաշարը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում