00:32  ,  31 հոկտեմբերի, 2012

Ունայի Էմերի. 11 մետրանոց իրացնողներին ես եմ ընտրել

Ցանկանում եմ շնորհավորել «Ռոստովին» հաղթանակի կապակցությամբ, ասել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Ռոստով» - «Սպարտակ» խաղից հետո:

«Ցանկանում եմ շնորհավորել «Ռոստովին» հաղթանակի կապակցությամբ: Մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլային պահեր ունեինք:

Մարզումենրի ժամանակ 11 մետրանոց իրացնելը շատ ավելի հեշտ է: Ես եմ ընտրել 11 մետրանոց իրացնողներին, քանի որ դա մարզիչի գործն է»,- Էմերիի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սպարտակը» 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով