15:22  ,  24 մարտի, 2023

Հարի Քեյն․ Հույս ունեմ, որ դեռ շատ գոլեր կխփեմ Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր ռեկորդը։ Նա դարձել է ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Քեյնը 81 խաղում խփել է 54 գոլ՝ գերազանցելով Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ուեյն Ռունիի ռեկորդը։

«Կանխատեսում անել չեմ սիրում, բայց ես դեռ 29 տարեկան եմ, ինձ ուժեղ եմ զգում, գերազանց մարզավիճակում եմ։ Հույս ունեմ, որ դեռ շատ հանդիպումներ կանցկացնեմ ազգային թիմում եւ շատ գոլեր կխփեմ։ Ֆուտբոլում թերեւս ամենահաճելին երկրի հավաքականը ներկայացնելն է»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Նեապոլում 2:1 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում