Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի կենտրոնական հարձակվող Հրանտ Ռանոսը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար՝ թիմ բաց մարզումից եւ ֆուտբոլասերների հետ հանդիպումից լուսնկարներ հրապարակելով Ինստագրամում։
19-ամյա Հրանտ Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 26 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում