Հրանտ Ռանոսը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին (ֆոտո)

23:30   21 մարտի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի կենտրոնական հարձակվող Հրանտ Ռանոսը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար՝ թիմ բաց մարզումից եւ ֆուտբոլասերների հետ հանդիպումից լուսնկարներ հրապարակելով Ինստագրամում։

19-ամյա Հրանտ Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 26 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

View this post on Instagram

A post shared by Grant Ranos (@grant.ranos)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։