«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն ընդունեց լոնդոնյան «Ֆուլհեմին» եւ հաղթեց 3:1 հաշվով պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դուբլի եւ ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի գոլերի շնորհիվ։
Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Բրայթոնը», որը 5:0 հաշվով հաղթել էր «Գրիմսբի Թաունին»։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Մանչեսթեր Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 3:1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 75, 11մ, 90+6 Մարսել Զաբիտցեր, 77 - Ալեքսանդր Միտրովիչ, 50
Հեռացումներ՝ Վիլիան («Ֆուլհեմ»), 72, Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի