«Ես չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ես չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ում: «Բարսելոնայում» ես խաղում եմ լավագույն ֆուտբոլիստների հետ: Ամեն տարի մենք պայքարում ենք տիտղոսների համար:
Բարսելոնան հիանալի քաղաք է: Այստեղ եմ ես ձեւավորվել որպես ֆուտբոլիստ:
Նման կազմով ՊՍԺ-ն կարող է դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն Չեմպիոնների լիգայում դժվար կլինի:
Այնտեղ ստեղծված իրավիճակը հիշեցնում է ինձ «Մանչեսթեր Սիթիում» առկա իրադրությունը: Հեշտ չէ թիմ կառուցել` աշխարհի տարբեր անկյուններից ֆուտբոլիստներ գնելով»,- Մեսիի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում