10:18  ,  18 մարտի, 2023

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի  «Մանչեսթեր Սիթի» - «ՌԲ Լայպցիգ», «Պորտու» - «Ինտեր», «Ռեալ» - «Լիվերպուլ», «Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» պատասխան հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 7:0 հաշվով հաղթել էր գերմանական «ՌԲ Լայպցիգին», Հոլանդը խփել էր 5 գոլ։ Նա Չեմպիոնների լիգայում առաջին անգամ արժանացավ շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին։

Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English