20:26  ,  17 մարտի, 2023

Հայաստանի հավաքականի մարզումը բաց կլինի երկրպագուների համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում երկրպագուների համար մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, նաև լրատվամիջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:

Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանը կստանա Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում