11:03  ,  17 մարտի, 2023

Ռումենիգե․ Ոչ ոք չի ցանկանում խաղալ «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությանը մասին, որը տեղի կունենա մարտի 17-ին։

«Մենք չունենք ցանկալի մրցակից քառորդ եզրափակիչի համար։ Հավանաբար, ոչ ոք չի ցանկանում խաղալ «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց մյուս թիմերն էլ արժանիորեն են հասել քառորդ եզրափակիչ։ Պետք է մնալ կենտրոնացած եւ հարգանքով վերաբերվել բոլոր մրցակիցներին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը կսկսվի Երեւանի ժամանակով 15:00-ին։

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Գերմանիաի չեմպիոն «Բավարիան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Իսպանիայի չեմպիոն «Ռեալը», Իտալիայի չեմպիոն «Միլանը», Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը», Ա Սերիայի առաջատար «Նապոլին», Լոնդոնի «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում