01:26  ,  15 մարտի, 2023

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը 5 գոլ խփեց եւ կրկնեց Ադրիանոյի եւ Մեսիի նվաճումը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 6:0 հաշվով հաղթում է գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։

5 գոլ խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Նա դարձավ պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի 1 խաղում 5 գոլ է խփում։

2014թ․ հոկտեմբերին Բելառուսի ԲԱՏԷ-ի դարպասը 5 անգամ գրավել էր Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Լուիս Ադրիանոն, իսկ 2012թ․ մարտին Լեւերկուզենի «Բայերին» 5 գոլ էր խփել Լիոնել Մեսին, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում