09:03  ,  15 մարտի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 15-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։

Պատասխան հանդիպումները կանցկացնեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը»։

Հիշեցնենք, որ արդեն քառորդ եզրափակիչ են դուրս եկել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 5:2)

«Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 00:00 (առաջին խաղ 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում