13:12  ,  14 մարտի, 2023

Ինձագի․ Խաղալու ենք ուժեղ թիմի դեմ, ծանր պայքար է լինելու

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ծանր պայքար է սպասում պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, որը տեղի կունենա մարտի 14-ին Պորտուգալիայում։

«Մենք գիտենք, որ խաղալու ենք ուժեղ թիմի դեմ, ծանր պայքար է լինելու։ «Պորտուն» լիարժեք թիմ է, որն ունի որակ, քանակ, լավ հարձակվողներ եւ ուժեղ պաշտպաններ։

Նաեւ գիտենք, որ «Պորտուն» խնդիրներ է ստեղծել բազմաթիվ իտալական թիմերի համար, բայց մենք լավ ենք պատրաստվել այս դիմակայությանը»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է միլանյան թիմը։

«Պորտու» - «Ինտեր» պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում