19:52  ,  12 մարտի, 2023

«Արսենալը» խնդիրներ չունեցավ, «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին»։ Լոնդոնյան դերբիում 3:0 հաշվով հաղթեց իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Արսենալին» հաղթանակ բերեցին առաջին խաղակեսում բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսի, բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի խփած գոլերը։ Երեքին էլ գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Արսենալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 39 միավոր։

Երրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը» (26 խաղ), որը 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ եւ ունի 50 միավոր։ «Սաութհեմփթոնը» (26 խաղ) վերջինն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)

Գաբրիել Մագալյանս, 21, Գաբրիել Մարտինելի, 26, Մարտին Էդեգոր, 45+2

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում